Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               

Մենա՞կ է մնացել Ծառուկյանը

Մենա՞կ է մնացել Ծառուկյանը
25.11.2014 | 00:29

Հայաստանյան ներքաղաքական կյանքի առանձնահատկությունը, մանավանդ ԲՀԿ-ի «Ծննդոցից», «Ելիցից» (կոալիցիայից դուրս գալուց) ու «Մտիցից» (Ազատության հրապարակում ալե-հոպով հայտնվելուց) ողջ ընթացքում եղել և մնում է արհեստականությունը:
ԲՀԿ-ն երբեք ու երբեք գաղափարական «արժանիքներով» ու «հմայքներով» չի տարվել: Քանակականություն: Իմիտացիա: Ամբոխավարություն: Պոպուլիզմ: Փողով` «բարեգործության» անվան տակ մարդկանց բերել-տանելով, փչացնել-ոչնչացնելով:
Անգամ նրանք, ովքեր կարող էին ԲՀԿ-ում դառնալ «լուսո փարոս», այն է` գաղափարական մարդիկ, «ասիմիլյացվեցին» վերը նշվածի հետ, հազար ու մի պատճառով, ինչն էլ կրկնակի ցավալի է, որովհետև, երբ նայում ես կարմիր «մայըչկա» հագած բոդիբիլդինգը կարևորող, բոդիբիլդինգ պարապող Գագիկ Նիկոլայիչի հանդիպումներին ինչ «դեմքով» է նստած Վարդան Օսկանյանը, սիրտդ կսկծում է Մինասիչի համար: Երբ տեսնում ես, թե ինչպես են հարգարժան Վահե Հովհաննիսյանն ու իր ոչ ԲՀԿ-ական գաղափարական ընկերները բացատրություններ ու փաստարկումներ «քարտեզագրում» ու «ճանապարհում» դեպ հանրություն, սիրտդ նույնքան սեղմվում է նրանց համար:
Բայց այն, ինչ կատարվում է ԲՀԿ-ի հետ կամ նրա շուրջ այս մի քանի օրերին, պարզվում է` բոլոր կարգի աբսուրդի թատրոնները միասին գլուխները քարովն են տվել:
ա) Լևոն Տեր-Պետրոսյանը, որը կարող էր գոնե ԲՀԿ-ի (լա՜վ, եռյակի) միտինգներում պարել` ռեպի հանգով, պարացնել բոլորին, նույնիսկ դա չի ցանկանում անել. նա անեկդոտներ է պատմում (չէ, չեմ ասում` ձեռ է առնում), նկատողություն է անում` Ծառուկյանին (կուժ-Ռուբիկ, քեզ ասեմ, կուլա-Գագիկ, դու լսիր). այն աստիճանի, որ Գագիկը (հարգանքներիս հավաստիքը, Սերժ Ազատիչ, երբևէ նման ձևով Գագիկի հետ խոսե՞լ եք) շփոթվում, խփում է Րաֆֆու փորին (փորը, կոնկրետ դեպքում, փաստորեն, սիմվոլիկա է դառնում, որովհետև կարող էր և ուսին խփել):
Էս դեռ ոչինչ, վասն ԲՀԿ-ի «ապտակված» Լյովիկ Զուրաբյանը, ոչ մեկ-ոչ երկու, ասում է՝ մենք ԲՀԿ-ի հետ համաձայն չենք, որ միտինգ-մուտինգ չեն անում, մենք իշխանությունների հետ «չենք խոսում», թարսի պես դրանից առաջ և հետո Գագիկը գնում է «նախագահ ջանի» մոտ` վերանորոգելու յուրյանց «թագավորական սերը»:
Դե, հիմա էս էլ դեռ ոչինչ, բայց որ Արամ Մանուկյանը վերցնո՜ւմ ու բացեիբաց քննադատում է ԲՀԿ-ին, թե Գագիկ Ծառուկյանին ի՞նչ կա, նա ասել է` երկու միլիոն է պետք, որպեսզի ողջ պառլամենտին ասի` ես գնում եմ այն, փաթեթեք, այ էստեղ արդեն հասկանում ես, որ մի բան եռյակում էն չէ, իսկ ավելի կոնկրետ՝ եռաֆազ հոսանքը կարճ միացման ռեժիմի տակ է հայտնվել:
բ) Իսկ այն, ինչ կատարվում է Րաֆֆու ու ԲՀԿ-ի, ասել է` եռյակի միջև, ընդհանրապես դիտարժան է, ինչպես կասեր Շարմազանովը՝ «մի ուրիշ ձև»: Չէ, հո չե՞նք ասում, որ Գագիկը խփել է պարոն Հովհաննիսյանի փորին, պարոն Հովհաննիսյանը փորի ցավից է նման բաներ անում: Չենք ասում, որովհետև Գագիկը դեռ նրա փորին չէր խփել, երբ վերջինս առաջին միտինգին՝ հոկտեմբերի 10-ին, հաշվի չառնելով, որ իր «փորին» կարող են խփել, հենց հարթակում խառնեց Գագիկի հաշվարկները` կիսատ թողնելով իր ելույթը, որովհետև հարթակում գտնվողները չանսացին իր հորդորին` ժողովրդի հետ միասնական օրակարգ ձևավորել:
Ասել է` Րաֆֆին «գնաց մեն-մենակ», քանզի նրան չդիմավորեց Զորավարը` Գասպարյան:
գ) Չէ, ի սեր Աստծո, այս «կետում» չեմ գրի, որ «վերջին դասին» պարոն Գագիկը կրկին ու կրկին ալյանս կկազմի Սերժ Ազատիչի հետ: Չեմ ասի, եթե անգամ այդպես է, որովհետև այն, ինչ անում է Գագիկը Սերժ Ազատիչի ու Մելիք-Ադամյանով անցնող իշխանության համար, վեր է ամեն երևակայածից. նա իրենով ծածկում է ընդդիմադիր դաշտը… ՀՀԿ-ի համար, ինչը չի արել, չի անում և չի կարող անել որևէ կարկառուն ՀՀԿ-ական` վերջնահաշվում այդ դաշտը վերցնել-տալով Սերժ Ազատիչին։
-Վերցրու, թագավոր ջան, դու արժանի ես,- կարգախոսով ասում է Գագիկ Նիկոլայիչը` ինչպես եղել է 2008-ին, 2012-ին, 2013-ին։
դ) ՈՒ հիմա արժե՞, որ անդրադառնամ «Պեռոնի» Տիգրան Կարապետիչին, մեր թանկագին «Նռնենուն»` Արամ Հարությունյանին, որը «համասեփականատեր» է ՀՀԿ-ի, իրականում Հովիկ Արգամիչի հետ, մանավանդ Արտաշատի հյուրանոցի և «մնացյալ» հարցերում:
Հա, էլի, ի՞նչ անդրադառնամ. բա հո Սերժ Ազատիչը չէ՞ր կանչելու նրանց ու ասեր` ակտիվացեք, էս երկրին ընդդիմություն էլ է պետք, ախր, ընդդիմացեք, ընդդիմացեք մի քիչ ինձ, ամբախ-զամբախ խոսե՜ք:
Բա մեր Գագոյի բան ու գործն ի՞նչ է. ո՛չ ԱԱԽ նիստերին է մասնակցում, ո՛չ ԱԺ նիստերին:
Հա, չմոռանամ. բոդիբիլդինգի «նիստերին» էլ արդեն չի մասնակցում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ